Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին. ilur.am կայքում «Պարզագույն սիլլոգիզմ» խորագրով հրապարակմամբ արձանագրել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
c) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»,-ՀՀ առաջին նախագահի դիտարկումներն է փոխանցում կայքը։