Ծեծի հետևանքով մորը կորցրած ու 3 ամիս հիվանդանոցում անցկացրած գյումրեցի 13-ամյա աղջնակի խնամատարը հայտնի է - RadioVan.fm

Онлайн

Ծեծի հետևանքով մորը կորցրած ու 3 ամիս հիվանդանոցում անցկացրած գյումրեցի 13-ամյա աղջնակի խնամատարը հայտնի է

2020-06-05 17:18 , Общество, 1546

Ծեծի հետևանքով մորը կորցրած ու 3 ամիս հիվանդանոցում անցկացրած գյումրեցի 13-ամյա աղջնակի խնամատարը հայտնի է

Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի խնամատարությունը ստանձնել է հորաքույրը:

Այդ մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից՝ նշելով, որ բուժկենտրոնի անձնակազմն այսօր հրաժեշտ է տվել լիարժեք առողջացած Նազելիին:

«Երեք դժվար ամիսներից հետո աղջնակը վերադառնում է հայրենի Գյումրի:

Աղջկա հորաքույրն իր շնորհակալությունը հայտնեց բժշկական ողջ թիմին ու անձնակազմի մյուս անդամներին` Նազելիին երկրորդ կյանք նվիրելու համար»,-նշում են բուժկենտրոնից:

Հիշեցնենք՝ ս.թ. մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ, արարքի կատարման կասկածանքով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, կալանավորվել է 28-ամյա երիտասարդ։

Ապրիլի 3-ին աղջնակին տեսակցելու էր գնացել եղբայրը, մինչ այդ նրան տեսակցած միակ հարազատը: Ինչպես դժբախտ պատահարից հետո լրատվամիջոցների հետ զրույցում պատմել էր 17-ամյա տղան՝ իր կապը մոր և 13-ամյա քրոջ հետ դադարել է հոր մահից հետո, երբ կյանքը հայրական տանը, նրա մեկնաբանմամբ, անտանելի է դարձել: Տղան տեղափոխվել է հորաքրոջ տուն, ապրել նրա հետ:

Երեխաները ճանաչվել էին առանց ծնողական խնամքի մնացած անձինք, քանի որ նրանց հարազատներից ոչ ոք չէր ցանկացել ստանձնել նրանց խնամակալությունը։

Գյումրիի քաղաքապետարանում մարտի 10-ին անցկացվել էր խնամատարության և հոգաբարձության հանձնաժողովի նիստ, որում քննարկվել էր հարցը: Շիրակի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը հայտնել էր, որ աղջկան խնամատարության վերցնել ցանկացող ընտանիքներ կան, սակայն պետք է սպասել՝ մինչև աղջկա առողջական վիճակը կայունանա։

Лента

Рекомендуем посмотреть