«Երեկ՝ 697, այսօր՝ 596։ Մտածիր վաղվա մասին». Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Երեկ՝ 697, այսօր՝ 596։ Մտածիր վաղվա մասին». Փաշինյան

2020-06-05 16:48 , Общество, 1188

«Երեկ՝ 697, այսօր՝ 596։ Մտածիր վաղվա մասին». Փաշինյան

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 596-ով՝ հունիսի 5-ի 11:00-ի դրությամբ հասնելով 11 817-ի, բուժվածներինը՝ 45-ով՝ դառնալով 3513, արձանագրվել է մահվան ևս 7 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 183-ի: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդ ևս 1 մարդ էլ մահացել է «այլ հիվանդություններից», նման դեպքերի թիվը 69 է:

Ինչ վերաբերվում է 7 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին), 78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8052 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 65161 թեստավորում:

Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ՝ 697, այսօր՝ 596։ Մտածիր վաղվա մասին։ Որովհետև «վաղվա» թիվը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դո՛ւ ես»:

Лента

Рекомендуем посмотреть