Ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ են ստեղծել - RadioVan.fm

Онлайн

Ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ են ստեղծել

2020-06-04 18:23 , Наука, HiTech, 1838

Ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ են ստեղծել

«Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) մասնագետները ստեղծել են եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ:

«Այն էկոլոգիապես մաքուր է, այնպիսի նյութեր են ներառված, որոնցով փոքրիկների համար խաղալիքներ են պատրաստվում: Այն պիտանի է բազմակի օգտագործման համար: Այսինքն՝կարելի է ախտահանել և կրկին օգտագործել: Հայկական շուկայում նման դիմակներ դեռ չկան»,-այսօր հրավիված մամլո ասուլիսում ասել է լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը՝ նշելով, որ այժմ աշխատում են տարբեր ֆիլտրների վրա բազալտի նանոթելիկներ, նանոմասնկիներ օգտագործելով:

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում նպատակ ունեն դիմակները հնարավորինս շուտ հանել շուկա, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ձեռք բերել էկոլոգիապես մաքուր դիմակներ:

Տնօրենը նշել է, որ շատ նախաձեռնություններ ունեն, սակայն երիտասարդ մասնագետների կարիք կա:

«Այսօրվա պատերազմը, մրցակցությունը նաև լաբորատորիաներում է, համակարգիչների առջև է: Այնպես որ, հորդորում եմ երիտասարդ մասնագետներին՝ գալ և գիտությամբ զբաղվել»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված՝ դիմակների կրումը հանրային փակ, երեկվանից նաև՝ բոլոր բաց վայրերում պարտադիր է:

Հանրային բաց վայրերում պարետի որոշման պահանջը խախտողներին 10 հազար դրամ տուգանք է սպառնում։

Лента

Рекомендуем посмотреть