«Եռակի վնասակար կարող է լինել գույների անհարկի խտացումը»․ ԱԺ նախագահը հանրային խոսք ասողներին հորդորում է 11 անգամ մտածել - RadioVan.fm

Онлайн

«Եռակի վնասակար կարող է լինել գույների անհարկի խտացումը»․ ԱԺ նախագահը հանրային խոսք ասողներին հորդորում է 11 անգամ մտածել

2020-06-04 17:07 , Политика, 1221

«Եռակի վնասակար կարող է լինել գույների անհարկի խտացումը»․ ԱԺ նախագահը հանրային խոսք ասողներին հորդորում է 11 անգամ մտածել

«Մենք ունենք իրավիճակ, որը բնութագրվում է որպես ծանր, շատ ծանր, պատերազմական»,-այդ մասին խորհրդարանում արտահերթ ելույթում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակին։

Նրա խոսքով, այս պահին պետք է սթափ գնահատականներ տրվեն իրավիճակին, որպեսզի քայլերը կառավարելի լինեն, երբևէ սահմանային նման իրավիճակներում խուճապը չի կարող գործին որևէ օգուտ տալ։

«Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ թշնամին անգամ հասել է մայրաքաղաքի մատույցներին, և նույնիսկ այդ դեպքում էլ ամենակարևորը եղել է հանգստության պահպանումը։ Մենք պետք է հասկանանք և քայլեր անենք՝ չկորցնելով կառավարման կարողությունը։ Ամեն ինչ պետք է սկսել իրավիճակը ճիշտ գնահատելուց։ Այս դեպքում որքան վնասակար է անլրջությունը և ավելի թույլ գնահատումը, նույնքան և գուցե եռակի վնասակար կարող է լինել գույների անհարկի խտացումը»,-շեշտեց Ա. Միրզոյանը և, դիմելով Արման Բաբաջանյանին, ով առաջարկել էր հարկ եղած դեպքում խորհրդարանի նիստերի դահլիճը տրամադրել կորոնավիրուսով հիվանդներին, նրա ելույթը գեղեցիկ, բայց անտեղի որակեց։

Արարատ Միրզոյանը կոչ արեց գործընկերներին հանրային խոսք ասելիս 11 անգամ մտածել յուրաքանչյուր շեշտադրման մասին։

Նա, վերահաստատելով, որ երկրում իրավիճակը ծանր է, մեկ օրվա համար 697 վարակակիրն ահագին մեծ թիվ է, ընդգծեց․

«Իրավիճակը հաղթահարելի է, պետք չէ հանձնվել, պետք է հաշվարկված քայլերով գնալ դեպի հաղթահարում։ Էլի որևէ մեկը չգիտի՝ ինչ կլինի։ Այո, կգա նաև պատասխան տալու ժամանակը։ Կառավարությունը հանդես կգա զեկույցով, թե կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին ուղղված որ դրամն ինչի վրա է ծախսվել։ Այդ պատասխան տալու ժամանակն էլ է գալու, ոչ ոք չի փախչելու պատասխանատվությունից։ Այսօր խնդրում եմ պահպանել հանգստություն։ Հանգիստ, հանդարտ, հաշվարկված պետք է շարունակել պայքարը կորոնավիրուսի դեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть