ՀՀ-ում 2020-ի մայիսին 320-ով պակաս մահ է գրանցվել, կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում 2020-ի մայիսին 320-ով պակաս մահ է գրանցվել, կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը. Փաշինյան

2020-06-03 21:00 , Политика, 1211

ՀՀ-ում 2020-ի մայիսին 320-ով պակաս մահ է գրանցվել, կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը. Փաշինյան

Ինչու՞ են մարդիկ անփույթ վերաբերվում հակահամաճարակային կանոնների պահպանմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտել է հարցի պատասխանը:

«Որքան էլ զարմանալի թվա 2020-ի առաջին 6 ամիսներին ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019-ին, ավելին՝ 2020-ի մայիսին 320-ով պակաս մահ է գրանցվել ՀՀ-ում»,-պարետատան հերթական նիստից հետո կայացած առցանց բրիֆինգին ասաց վարչապետը՝ պարզաբանելով, որ հետևանքն այն է, որ, չնայած համաճարակային մեծ աղմուկին, մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին, ինչը, ըստ Փաշինյանի, չի կարող ենթագիտակցական որոշակի ազդեցություն չունենալ:

Իսկ մահվան դեպքերի թվի նվազ լինելը գործադիրի ղեկավարը հիմնավորում է նրանով, որ կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը:

«Այն մարդին, ովքեր նախորդ տարի մահացել են բազմաթիվ այլ պատճառերից, այս տարի մահացել են կորոնավիրուսից: Երկրորդ պատճառն այն է, որ կորոնավիրուսի բերումով շատ ավելի մեծ թվով մարդիկ են առողջապահական ծառայություններ ստացել»,-ասաց նա:

Лента

Рекомендуем посмотреть