Սևան ելումուտի արգելքը երկարաձգվում է մինչև հունիսի 10-ը - RadioVan.fm

Онлайн

Սևան ելումուտի արգելքը երկարաձգվում է մինչև հունիսի 10-ը

2020-06-03 20:41 , Общество, 1268

Սևան ելումուտի արգելքը երկարաձգվում է մինչև հունիսի 10-ը

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր նոր որշում է ստորագրել՝ փոփոխություններ կատարելով մայիսի 24-ի N 89 որոշման մեջ:

Ըստ այդմ՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական և տնտեսական սահմանափակումները, համայնքի սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը, որը պետք է ավարտվեր այսօր՝ 23:59-ին, երկարաձգվել է ևս մեկ շաբաթով: Այն կպահպանվի մինչև 2020 թվականի հունիսի 10-ը` ժամը 23:59-ը։

Սևան ելումուտի արգելքը չի տարածվի առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով պայմանավորված տեղաշարժի վրա:

Лента

Рекомендуем посмотреть