Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են: Այս մասին հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը՝ տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Նշվում է, որ նրանց նախապես մեկուսացրել էին համապատասխան վայրերում: Նոր վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ կան և բժիշկների հսկողության ներքո շարունակում են մեկուսացման վայրում մնալ:
Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքերի թիվը 54 է, որից 26-ն արդեն առողջացել են:
Հայկական երկրորդ հանրապետությունում մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է: