«Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է». Փաշինյանի հանձնարարականով ԱԱԾ տնօրենը կզբաղվի զանգվածային միջոցառումների կազմակերպիչներով - RadioVan.fm

Онлайн

«Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է». Փաշինյանի հանձնարարականով ԱԱԾ տնօրենը կզբաղվի զանգվածային միջոցառումների կազմակերպիչներով

2020-06-02 16:13 , Политика, 1569

«Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է». Փաշինյանի հանձնարարականով ԱԱԾ տնօրենը կզբաղվի զանգվածային միջոցառումների կազմակերպիչներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենին հանձնարարել է զբաղվել զանգվածային միջոցառումների կազմակերպիչներով:

«Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։

Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։

ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութը:

«Մենք առաջ ենք գնում կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության խստացման տրամաբանությամբ: Լրջագույն աշխատանք պետք է իրականացվի՝ պարետատան սահմանած կանոնների պահպանման կարգապահության բարձրացման և զանգվածային ցանկացած տեսակի միջոցառման կազմակերպման կանխարգելման ուղղություններով»,- այնուհետ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստում, որը վարել է հեռավար ռեժիմով:

Վարչապետն ընդգծել է, որ չնայած կառավարության կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումներին և պարետատան սահմանած կանոններին՝ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ դեպքերի ամենօրյա աճ է արձանագրվում:

Лента

Рекомендуем посмотреть