ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 517-ով՝ հասնելով 10009-ի, հիվանդությունից ապաքինվել է ևս 25 մարդ՝ առողջացացների թիվը դարձնելով 3 427, արձանագրվել է մահվան 19 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 158-ի: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդ ևս 1 մարդ էլ մահացել է «այլ հիվանդություններից», նման դեպքերի թիվը 56 է:
Ինչ վերաբերվում է 19 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.
«Պացիենտները եղել են 81 (կին), 80 (տղամարդ), 53 (տղամարդ), 64 (տղամարդ), 80 (տղամարդ), 82 (տղամարդ), 50 (կին), 75 (տղամարդ), 58 (տղամարդ), 74 (կին), 69 (տղամարդ), 57 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (կին), 63 (տղամարդ), 69 (տղամարդ), 60 (կին), 75 (տղամարդ), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 368 մարդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59917 թեստավորում: