Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ «Նեմրա» խումբը հետաքրքիր մոտեցմամբ է մատուցել «Վանա ճուտիկ» օրորոցայինը:
Երգը հասանելի է խմբի «YouTube»-ի պաշտոնական էջում:
«Շնորհավորում ենք բոլոր երեխաներին և ծնողներին:
Հուսով ենք, որ այս դժվար ժամանակներում այս երգով ձեզ խաղաղ էներգիա կփոխանցենք»,-ասվում է խմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում արված գրառման մեջ: