Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառել։ Փոքրիկին՝ բազմակի կծած վերքերով, տեղափոխել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն (ԲԿ)։
Բուժկենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը նախօրեին հայտնել էր, որ երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:
Ժամ առաջ «Ֆեյսբուք»-ում կատարած գրառմամբ Դերձյանը հայնում է, որ երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա, գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: