«Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը». Պուտինը, Միշուստինը շնորհավորել են Փաշինյանի 45-ամյակը - RadioVan.fm

Онлайн

«Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը». Պուտինը, Միշուստինը շնորհավորել են Փաշինյանի 45-ամյակը

2020-06-01 16:36 , Политика, 1023

«Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը».  Պուտինը, Միշուստինը շնորհավորել են Փաշինյանի 45-ամյակը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է, որի առթիվ նրան շնորհավորական ուղերձներ են հղելՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան 45-ամյակի առթիվ:

Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը: Կցանկանայի հաստատել սերտ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում գործընկերության ամրապնդման ուղղությամբ:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և հաջողություններ պետական գործունեության մեջ»,-ասված է Վլադիմիր Պուտինի ուղերձում:

«Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել այն մշտական ուշադրությունը, որը Դուք ցուցաբերում եք ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Կառավարության գծով ընդունվում են արդյունավետ որոշումներ, որոնք ուղղված են առևտրի, տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացմանը, ստեղծվում են պայմաններ գիտատեխնիկական, հումանիտար և այլ բնագավառներում նոր համատեղ նախագծերի իրականացման համար:

Կարևոր նշանակություն ունի նաև Ռուսաստանի և Հայաստանի սերտ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին բացահայտել տնտեսական ինտեգրման մեծ ներուժը»,- Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իր անունից Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է Միշուստինը:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ վարակված են կորոնավիրուսով: Այդ մասին նա հայտնեց այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ նշելով, որ թեստավորման արդյունքները դրական են եղել:

Лента

Рекомендуем посмотреть