ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 210-ով՝ հասնելով 9 492-ի, հիվանդությունից ապաքինվածների թիվն ավելացել է 16-ով՝ դառնալով 3 402, գրանցվել է մահվան ևս 8 դեպք՝ մահվան ելքերի ընդհանուր թիվը հասցնելով 139-ի:
«Պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 55 է»,-մանրամասնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հայաստանում այս պահին իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 58 հազար 668 է, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին բուժվում է 5 հազար 896 մարդ: