Վանդալիզմ․ անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը - RadioVan.fm

Онлайн

Վանդալիզմ․ անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը

2020-05-28 19:45 , Мир, 1780

Վանդալիզմ․ անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ Անհայտ անձը մայիսի 23-ն վայրագորեն պոկել է եկեղեցու դռան վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահը ֆիքսել են եկեղեցու տեսախցիկները, տեղեկացնում է ermenihaber–ը։

Դեպքի առնչությամբ եկեղեցու ղեկավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հարձակման մասին ոստիկանություն բողոք է ներկայացվել իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։

Նշենք, որ շաբաթներ առաջ էլ Թուրքիայի քաղաքացներից մեկը փորձել էր վառել Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու դուռը։

Лента

Рекомендуем посмотреть