Ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ և դիմակներ. դիտարկված 55 մանկապարտեզից 14-ում խախտումներ են արձանագրվել - RadioVan.fm

Онлайн

Ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ և դիմակներ. դիտարկված 55 մանկապարտեզից 14-ում խախտումներ են արձանագրվել

2020-05-28 19:20 , Общество, 1621

Ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ և դիմակներ. դիտարկված 55 մանկապարտեզից 14-ում խախտումներ են արձանագրվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020 թվականի մայիսի 21-ից 26-ը, իրենց լիազորությունների շրջանակում, մշտադիտարկում են անցկացրել Երևան քաղաքի 55 նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ հավաստիանալու, որ դրանցում պահպանվում են կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու՝ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները:

Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվության վարչությունից՝ նշելով, որ մշտադիտարկման ընթացքում խախտումներ հայտնաբերվել են միայն 14 մանկապարտեզներում՝

1. «Յոթ Ոսկե Թաս» ՍՊԸ (Դավիթաշեն 4-րդ թաղ 8-2),

2. «Հրաշամանուկ» ՍՊԸ (Նանսենի 20/),

3. «Մերի Փոփփինս» ՍՊԸ (Աճառյան 1-ին փակուղի տարածք 30),

4. Թիվ 60 մանկապարտեզ ՀՈԱԿ (Դավիթաշեն 3-րդ թաղ 9/1),

5. Թիվ 158 մանկապարտեզ ՀՈԱԿ (Դրոյի 16),

6. Թիվ 155 մանկապարտեզ ՀՈԱԿ (Վ. Վահյան 1),

7. Թիվ 151 մանկապարտեզ ՀՈԱԿ (Նորաշխարյան փ. 9),

8. Թիվ 36 մանկապարտեզ ՀՈԱԿ (Բաշինջաղյան 2-րդ նրբ. 14),

9. Թիվ 22 ՀՈԱԿ (ք. Երևան, Գրիբայեդովի 2/2),

10. Թիվ 148 ՀՈԱԿ (Ֆանարջյան 1),

11. Թիվ 153 ՀՈԱԿ (Լեփսուսի 6),

12. Թիվ 161 ՀՈԱԿ (Սարկավագ 145 Ա),

13. Թիվ 98 ՀՈԱԿ (Սաֆարյան 8),

14. Թիվ 100 ՀՈԱԿ (Նանսենի 22):

«Խախտումները եղել են հետևյալ բնույթի. ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ և դիմակներ, երեխաների և աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները բացակայել են կամ թերի են եղել, երեխաների քնի ժամանակ չի պահպանվել սահմանված սոցիալական հեռավորությունը, բացակայել են ախտահանության մասին գրառումները, խոհանոցներում, սանհանգույցներում բացակայել են մակնշված աղբամանները դիմակների և ձեռնոցների համար, իսկ մանկապարտեզներից մեկում լրացած են եղել աշխատակիցների մեծ մասի սանիտարական գրքույկների ժամկետները»,-մանրամասնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ նշելով, որ խախտումների մասին ամփոփ տեղեկատվությունը կներկայացվի պարետատուն:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ ժամեր առաջ ֆեյսբուքյան գրառումից տեղեկանում ենք, որ Երևանի կենտրոնի տեսուչները, Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում անցկացվող մշտադիտարկումների շրջանակներում, այցելել են Երևանի Աջափնյակ թաղամասում գործող թիվ 43 մանկապարտեզ, որտեղ ոչ միայն խախտումներ չեն հայտնաբերել, այլև արձանագրել են օրինակելի նորարարություն. մանկապարտեզի աշխատակիցները ոչ միայն ձեռնոց ու դիմակ, այլև պաշտպանիչ արտահագուստ են կրում: Ավելին. այս մանկապարտեզում արտահագուստ են են կրում նաև երեխաները:

Հիշեցնենք՝ շուրջ 2 ամիս դադարից հետո Երևանի համայնքային մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը մայիսի 20-ից՝ պարտավորվելով պահպանել հակավարակային անվտանգության կանոնները: Այդ օրը մանկապարտեզներ շրջայցից հետո Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտնել էր, որ վերաբացված մանկապարտեզներում դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա, թե ծնողները, թե աշխատակիցները պահպանել են անվտանգության կանոնները:

Лента

Рекомендуем посмотреть