Դեպի Երևան Մոսկվայից, Մինսկից չվերթներ են լինելու. ժամանողների հարազատներին հորդորվում է դիմավորելու չգնալ - RadioVan.fm

Онлайн

Դեպի Երևան Մոսկվայից, Մինսկից չվերթներ են լինելու. ժամանողների հարազատներին հորդորվում է դիմավորելու չգնալ

2020-05-28 17:12 , Общество, 1319

Դեպի Երևան Մոսկվայից, Մինսկից չվերթներ են լինելու. ժամանողների հարազատներին հորդորվում է դիմավորելու չգնալ

Վաղը՝ մայիսի 29-ին, կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10): Այդ մասին տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

Նշվում է, որ մեկ չվերթ էլ՝ Մինսկ-Երևան-Մինսկ, իրականացվելու է մայիսի 30-ին Բելավիա ավիաընկերությունը կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

«Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,-ընդգծում են քաղավիացիայի կոմիտեից:

Лента

Рекомендуем посмотреть