Թբիլիսիում տարեց կնոջը սպանած եւ օրգանները կերած երիտասարդները կալանքի տակ կմնան - RadioVan.fm

Онлайн

Թբիլիսիում տարեց կնոջը սպանած եւ օրգանները կերած երիտասարդները կալանքի տակ կմնան

2016-11-07 22:55 , Мир, 913

Թբիլիսիում տարեց կնոջը սպանած եւ օրգանները կերած երիտասարդները կալանքի տակ կմնան

Վրաստանում ծիսական սպանության մեջ մեղադրվողները կալանքի տակ կմնան, այսպիսի որոշում է կայացրել Թբիլիսիի քաղաքային դատարանը՝ բավարարելով դատախազության միջնորդությունը, փոխանցում է «Իմեդի»-ն:

Ավելի վաղ ՆԳՆ-ն ձերբակալել էր 5 մարդու, այդ թվում՝ 2 երիտասարդ աղջիկների, որոնց մեկը՝ 19 տարեկան, մյուսը՝ 17: Նրանց մեղադրում են Թբիլիսիում 76-ամյա կնոջ սպանության մեջ:

Ձերբակալվածներից երեքը անմիջական մասնակցություն են ունեցել սպանությանը, մյուս երկուսը մեղադրվում են հանցագործությունը թաքցնելու մեջ:

Սպանվածը մեղադրյալներից մեկի մայրն է:

Սպանության մասին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ հարազատները ոստիկանությանը հայտնել էին կնոջ անհետացման մասին: Քննության վարկածի համաձայն՝ տարեց կնոջը սպանել էին սեփական բնակարանում: Նրան հարվածել էին էլեկտրաշոկով, հետո խեղդել եւ դանակի հարվածներ հասցրել: Կնոջ մարմինը պայուսակով տարել էին մեղադրյալներից մեկի վարձակալած բնակարան, մասնատել, տարել Թբիլիսիի ծայրամասում գտնվող աղբանոցներից մեկը, բենզին լցրել եւ այրել:

Այն մասին, որ սպանությունը ծիսական է եղել, վկայում են լուսանկարները, որոնք հայտնաբերվել են մեղադրյալների ֆեյսբուքյան էջերում: Մեղադրյալները նույնպես խոստովանել են այդ փաստը: Դատախազ Զվիադ Փհակաձեի խոսքով՝ մեղադրյալներից մեկը խոստովանել էր, որ կերել էր տարեց կնոջ որոշ օրգաններ:

Лента

Рекомендуем посмотреть