«Տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է». «սրբապիղծների» մասին բարձրաձայնած տղամարդու անչափահաս որդին բաժնում պատմել է - RadioVan.fm

Онлайн

«Տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է». «սրբապիղծների» մասին բարձրաձայնած տղամարդու անչափահաս որդին բաժնում պատմել է

2020-05-27 18:53 , Право, 1661

«Տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է». «սրբապիղծների» մասին բարձրաձայնած տղամարդու անչափահաս որդին բաժնում պատմել է

Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն անդրադարձել է ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանի՝ օրերս բարձրացրած հարցին, ըստ որի, «Մի պղծեք երեխաներին այ սրբապիղծներ» խորագրով տեսանյութում հայտարարվել էր, թե Արաբկիր համայնքում բակում խաղացող դպրոցահասակ երեխաներին՝ այդ թվում իր 9-ամյա երեխային, օրգազմի մասին պատմող գիրք են բաժանել:

««Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողները վերոհիշյալ նյութի հետքերով ստուգումներ և պարզաբանումներ են իրականացրել, ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել «Facebook» սոցիալական կայքի օգտատերը՝ անչափահաս որդու հետ: Զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից, և մատնացույց է արել վայրը, որտեղից գտել է գիրքը։ Այդ մասին փաստել է նաև տղայի մայրը: Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստով նախապատրաստվում են նյութեր»,-ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Նելլի Դուրյանը:

Лента

Рекомендуем посмотреть