ՀՀ-ում հիդրօքսիքլորոքվին ստացած թոքաբորբով պացիենտների զգալի մասի մոտ նկատվում է դրական շարժընթաց. ​ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում հիդրօքսիքլորոքվին ստացած թոքաբորբով պացիենտների զգալի մասի մոտ նկատվում է դրական շարժընթաց. ​ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը

2020-05-27 18:32 , Общество, 1515

ՀՀ-ում հիդրօքսիքլորոքվին ստացած թոքաբորբով պացիենտների զգալի մասի մոտ նկատվում է դրական շարժընթաց. ​ԱՀԿ-ն դադարեցնում է կորոնավիրուսի բուժման համար հիդրօքսիքլորոքինի փորձարկումը

ՀՀ-ում COVID-19-ի բուժման գործընթացում հիդրօքսիքլորոքվին դեղամիջոցի կիրառումը, ըստ նախնական տվյալների, պացիենտնների զգալի մասի մոտ դրական շարժընթաց է գրանցել: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ դեզամիջոցի կիրառման վերաբերյալ տարածած հաղորդագրությունում:

«Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) ընդգրկված է բազմաթիվ երկրների Covid-19 բուժման ուղեցույցներում՝ Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռուսաստանի Դաշնություն, և ավելի քան 26 կլինիկական հետազոտություն է ընթանում ամբողջ աշխարհում։ Հիդրօքսիքլորոքվինի կիրառման 70 տարվա փորձը, այդ թվում ռևմատոլոգիայի ոլորտում, վկայում է, որ պրեպարատը ցուցաբերել է լավ անվտանգության պրոֆիլ։

Հայաստանում բուժման ուղեցույցի համաձայն՝ հիդրօքսիքլորոքվինը նշանակվում է ռիսկային խոցելի խմբերի և թոքաբորբով պացիենտներին, այդ թվում ծանր դեպքերում։ Այն չի նշանակվում ասիմպտոմատիկ կամ թեթև ընթացքի դեպքում (առանց շնչառության խանգարման) և տնային պայմաններում մշտադիտարկվող պացիենտներին։ Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) կիրառվում է միայն հիվանդանոցային պայմաններում, եթե չկան հակացուցումներ։

Բուժումը սկսելուց առաջ և ամեն օր կատարվում է էլեկտրասրտագրություն։ Հատուկ մշտադիտարկում է իրականացվում շաքարային դիաբետով պացիենտների նկատմամբ՝ գլյուկոզայի որոշում ամեն օր։ Վերահսկվում է կենսաքիմիական (ներառյալ կալիում հիպոկալեմիայի պարագայում) հետազոտությունը` ըստ ուղեկցող հիվանդության։ Ըստ գործող ուղեցույցի՝ ստուգվում է դեղի փոխազդեցությունը: Նաև դեղը զգուշությամբ է նշանակվում երիկամային անբավարարության դեպքում որոշումը կայացվում է կոնսիլիումի արդյունքում։

Կորոնավիրուսային հիվանդության բուժման ողջ ընթացքում գրանցվել է մեկ առիթմիայի դեպք, պրեպարատն ամիջապես դադարեցվել է։ Դեղի արդյունավետության տվյալները COVID-19-ի բուժման առումով դեռևս ամփոփված չեն, սակայն ըստ նախնական տվյալների՝ զգալի մասի մոտ նկատվում է դրական շարժընթաց»,-ասված է տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ երեկ՝ մայիսի 26-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) իր պաշտոնական կայքում հրապարակած հայտարարությամբ տեղեկացրել է, որ ժամանակավորապես դադարեցրել է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի՝ COVID-19-ի հիվանդության բուժման համար փորձարկումները: Որոշումն ընդունվել է «Լանցետ» բժշկական ամսագրում մայիսի 22-ին հրապարակված ուսումնասիրությունից հետո. ուսումնասիրության հեղինակների պնդմամբ՝ COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների շրջանում, ովքեր հիդրօքսիքլորոքինը և քլորոքինը առանձին կամ մակրոլիդի (հակաբիոտիկներից մեկը) հետ համատեղ են ստացել, գրանցվել է մահացության ավելի բարձր ցուցանիշ, նշվել է, որ այդ դեղամիջոցները վտանգավոր են նրանով, որ կարող են հարուցել սրտանոթային համակարգի բարդություններ։

Лента

Рекомендуем посмотреть