Ինքնամեկուսացվածներին սննդով ապահովելու համար մարզերին 5-ական մլն դրամ գումար կհատկացվի - RadioVan.fm

Онлайн

Ինքնամեկուսացվածներին սննդով ապահովելու համար մարզերին 5-ական մլն դրամ գումար կհատկացվի

2020-05-27 15:20 , Политика, 1219

Ինքնամեկուսացվածներին սննդով ապահովելու համար մարզերին 5-ական մլն դրամ գումար կհատկացվի

Սպիտակ ալյուր, հաճար, հնդկաձավար, ոսպ, սպիտակ բրինձ, բուսական յուղ, շաքարավազ, յոդացված աղ, օճառ, լվացքի փոշի, ժավել, ալկոգել. այս պարագաները մարզերի ինքնամեկուսացված՝ սոցիալապես խոցելի խմբերի անձանց տրամադրելու համար ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր մարզի 5-ական մլն դրամ կհատկացնի: Որոշումն այսօր ընդունվել է կառավարության հերթական նիստում:

Նախագիծը գործադիրի անդամենրին ներկայացնելիս՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ այդ գումարը նախատեսվում է բժշկի ցուցումով ինքնամեկուսացվածներին սնունդ ու սանիտարահիգիենիկ պարագաներ հատկացնելու համար:

Այդ նպատակով հատկացվող ընդհանուր գումարը 50 մլն դրամ է:

Лента

Рекомендуем посмотреть