Նախիջևանյան միջդիրքային տարածքում ադրբեջանցիների կրակոցից հայկական ԶՈՒ մեքենա է այրվել - RadioVan.fm

Онлайн

Նախիջևանյան միջդիրքային տարածքում ադրբեջանցիների կրակոցից հայկական ԶՈՒ մեքենա է այրվել

2020-05-27 15:09 , Общество, 2058

Նախիջևանյան միջդիրքային տարածքում ադրբեջանցիների կրակոցից հայկական ԶՈՒ մեքենա է այրվել

Նախիջևանի ուղղությունում միջդիրքային տարածքում ադրբեջանական կողմի կրակոցից հայկական Զինված ուժերին (ԶՈւ) պատկանող ավտոմեքենա է այրվել: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ ընդգծելով, որ փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե մեր, թե հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։ :

«Որոշ լրատվակայքեր այսօր տեղեկություն են տարածել, որ «երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան պատրիոտ» մեքենան այրվել է»։

Զորքերի առօրյա գործունեության ընթացքում նման միջադեպերը բացառված չեն, փոխհրաձգություն սահմանին ամեն օր է լինում, ինչի հետևանքով թե մեր, թե հակառակորդի ռազմական տեխնիկան վնասվում է։

Նախիջևանի, մասնավորապես նշված ուղղությունում, իրավիճակը հարաբերական կայուն է և վերահսկելի, մտահոգիչ զարգացումներ չկան։

Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում հայկական զինված ուժերի կողմից կառուցվող նոր ամրաշինությունների շրջանում, այո, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գումարտակի հրամանատարին չի սպասարկում։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը միշտ էլ ճնշվում է, բայց, ի տարբերություն հայկական որոշ լրատվամիջոցների, ադրբեջանականները, ցավոք, այդ մասին չեն հայտնում»,- գրել է ՊՆ խոսնակը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Лента

Рекомендуем посмотреть