Թբիլիսիում կայացած հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպի հարցով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դիմել է Միջազգային ըմբշամարտի ֆեդերացիային: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը՝ նեկայացնելով միջադեպի բոլոր մանրամասները:
Նշենք՝ եզրափակիչ գոտեմարտում կողմնակալ մրցավարության պատճառով երկրապագուների միջև ծավալված միջադեպի հետևանքով հայ օլիմպիական չեմպիոնը գոտեմարտը ավարտին չէր հասցրել: Որոշում էր կայացվել տվյալ մրցաշարում որակազրկել նրան:
Մանրամասները՝ Լիանա Մարգարյանի ռեպորտաժում.