«Վարակված աշխատակիցը աշխատում է շենքի 11-րդ հարկում, հիմնարկությունն ունի 216 աշխատակից: Մեկ շաբաթվա ընթացքում այդ մարդկանցից 94-ը վարակվել է (43,5% ՝ կապույտ աթոռներ), 94 հոգուց 92-ը ունեցել են ախտանշաններ (միայն 2-ը մնացին ասիմպտոմ): Ուշադիր եղեք, որ հիմնականում վարակակիր է սենյակի միայն մեկ կողմը, իսկ մնացածները վարակվել են տարբեր մակերեսների հետ շփվելիս (բռնակներ, բազրիքներ, ծորակ, լույսի անջատիչ): Հետաքրքիր է, որ թեև շենքի տարբեր հարկերում, վերելակներում և նախասրահում աշխատողների միջև զգալի շփում է եղել, բայց բռնկումը հիմնականում սահմանափակվել է մեկ հարկով»,-աշխատավայրերում վարակի տարածման կենտրոնացում ձևի վերաբերյալ կենսաբանական գիտությունների պրոֆեսոր Էրին Բրոմաժի կարծիքն է մեջբերել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։