Գնացքների բոլոր վագոններում ուղևորները կկարողանան ձեռքերը ախտահանել՝ տեղադրված սանիտայզերների միջոցով - RadioVan.fm

Онлайн

Գնացքների բոլոր վագոններում ուղևորները կկարողանան ձեռքերը ախտահանել՝ տեղադրված սանիտայզերների միջոցով

2020-05-26 20:13 , Общество, 1255

Գնացքների բոլոր վագոններում ուղևորները կկարողանան ձեռքերը ախտահանել՝ տեղադրված սանիտայզերների միջոցով

Կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության էլեկտրագնացքների բոլոր վագոններում տեղադրվում են ձեռքերի մշակման համար նախատեսված հատուկ հակասեպտիկ միջոցներով դիսպենսերները:

Այդ մասին հայտնում են ընկերությունից՝ ընդգծելով, որ ներկայումս երկաթուղային կայարաններ և էլեկտրագնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակների և ձեռնոցների առկայության դեպքում՝ ջերմության պարտադիր չափումից հետո:

«Բացի այդ, էլեկտրագնացքներում գործում է սոցիալական հեռավորության պահանջներին համապատասխանող նստեցման հատուկ կարգ:

Ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցներ ուղևորների և անձնակազմի առողջության անվտանգությունն ապահովելու համար, անհապաղ արձագանքում է պարետի որոշումների կատարումը վերահսկող մարմինների ցուցումներին»,-հավելում են ՀԿԵ-ից՝ շնորհակալություն հայտնելով ուղևորներին փոխըմբռնման համար, միաժամանակ հորդորելով ամենայն պատասխանատվությամբ մոտենալ արտակագ դրության ժամանակահատվածում գործող պահանջների կատարմանը:

«Հայաստանում արտակարգ դրությունը հայտարարելու օրվանից երկաթուղին ձեռնարկում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները: Բոլոր կայարանային տարածքները օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով: Յուրաքանչյուր ուղերթի ավարտից հետո բոլոր գնացքների վագոններն օդափոխվում և ախտահանվում են: Կայարաններում ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղևորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին»,-հավելում են Հարավկովկասյան երկաթուղիներից:

Лента

Рекомендуем посмотреть