Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում. Առողջապահության նախարար - RadioVan.fm

Онлайн

Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում. Առողջապահության նախարար

2016-11-04 17:40 , Медицина, здоровье, 1606

Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում. Առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների մահվան դեպքերով և պարզել պատճառները։Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, որ նախկին նախարար Արմեն Մուրադյանի օրոք ստուգումներ էին սկսվել «Սլավ մեդ» բժշկական կենտրոնում, որտեղ ծննդկանի մահվան դեպք էր հայտնաբերվել, բայց «Շենգավիթ» բ/կ-ն դուրս էր մնացել այդ ուսումնասիրության շրջանակից, դուք պատրաստվո՞ւմ եք «Շենգավիթ» բ/կ-ն էլ ներառել՝ նախարարը պատասխանեց, որ «դեժավյու» հարցերին չի պատասխանում:

«Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, դատավորները, մորգը։ Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»,-ասաց նախարարը:

Лента

Рекомендуем посмотреть