Թրամփն ամբողջ աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին - RadioVan.fm

Онлайн

Թրամփն ամբողջ աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին

2020-05-25 20:44 , Мир, 1027

Թրամփն ամբողջ աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին

Ամերիկայի միացյալ նախանգների (ԱՄՆ) նախագահ Դոնալդ Թրամփն իր ամբողջ աշխատավարձը, որը տարեկան կազմում է 400-450 հազար դոլար, փոխանցում է կորոնավիրուսի դեմ պայքարին։

Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է Սպիտակ տան ղեկավարը։

«Ես տալիս եմ, և ի սկզբանե տվել եմ, իմ ամբողջ աշխատավարձը` տարեկան 400-ից 450 հազար դոլար` կառավարությանը: Դա մեծ պատիվ է»,-մասնավորապես գրել է Թրամփը։

Նշվում է նաև, որ Թրամփն իր առաջին եռամսյակի 100 հազար դոլարը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար դեղերի մշակմանը:

Նշենք՝ worldometers միջազգային պորտալի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում այս պահը կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը 1 մլն 686 հազար 807 է, հիվանդությունից մահացել է 99 հազար 311 մարդ, երկրում ապաքինվածների թիվը 451 հազար 745 է։

Лента

Рекомендуем посмотреть