Այսօր Հայաստանի հանրակրթական դպրոցներում ավանդաբար պետք է հնչեր «Վերջին զանգը», սակայն արտակարգ դրությամբ պայմանավորված՝ բազմամարդ միջոցառումները երկրում արգելված են։
«Ցավոք, ձեզ համար այս կարևոր օրն այս տարի ստիպված եք տոնել անսովոր պայմաններում՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության հետ:
Այսօր միևնույն վայրում ձեր տոնը նշելու և ուրախանալու հնարավորություն չունեք, սակայն վստահ եմ՝ հոգեպես միմյանց հետ եք: Հույս ունեմ, որ համատեղ ջանքերի արդյունքում այս իրավիճակը հնարավորինս շուտ կկարգավորվի ու բնականոն կյանքին վերադառնալուն պես, չնայած ուշացումով, այնուամենայնիվ լիարժեք կկարողանաք հավաքվել ու միասին կյանքի կոչել ձեր ավարտական միջոցառումը»,-շրջանավարտների հղած շնորհավորական ուղերձում նշել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նրանց համար Հայաստանի կառավարությունն ստեղծելու է կրթության և ինքնադրսևորման նորանոր հնարավորություններ և ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանը լինի այն վայրը, որտեղ նրանք կկարողանաք լիարժեք իրացնել իրենց տաղանդը:
Հիշեցնենք՝ «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի հրավերով 2018-ի մայիսի 25-ին ահմանամերձ գյուղերի 100-ից ավելի շրջանավարտներ «Վերջին զանգը» տոնել էին կառավարական առանձնատանը։