Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի(COVID-19) վարակ է հաստատվել ևս մեկ քաղաքացու մոտ։
«Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր»,-մանրամասնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ արձանագրելով, որ, ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդության 34 դեպք է գրանցվել, այդ թվում՝ 13-ը ապաքինված։
Ի հավելումն նշվում է, որ շարունակվում է 72 քաղաքացու մեկուսացումը, թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 725 փորձանմուշ: