ՀՀ-ում Covid-19-ով վարակվածների շրջանում այլ պատճառով մայրական մահ է արձանագրվել - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում Covid-19-ով վարակվածների շրջանում այլ պատճառով մայրական մահ է արձանագրվել

2020-05-25 15:14 , Общество, 1288

ՀՀ-ում Covid-19-ով վարակվածների շրջանում այլ պատճառով մայրական մահ է արձանագրվել

Նախորդ օրը՝ մայիսի 24-ին, արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակ (Covid-19), սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է։

Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից՝ նշելով․

«Այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է»։

Հիշեցնենք, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն աճել է 452-ով՝ հասնելով 7113-ի, հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 81-ով՝ դառնալով 3145-ի, հիվանդությունից մահվան ևս 6 դեպք է արձանագրվել՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 87-ի։

Лента

Рекомендуем посмотреть