374 նոր դեպք, 7 մահ, 62 առողջացած. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

374 նոր դեպք, 7 մահ, 62 առողջացած. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-05-23 15:25 , Общество, 1422

 374 նոր դեպք, 7 մահ, 62 առողջացած. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվն աճել է 374-ով՝ հասնելով 6302-ի, հիվանդությունից ապաքինվել է ևս 62 մարդ՝ առողջացածների ընդհանուր թիվը դարձնելով 2936, արձանագրվել է մահվան ևս 3 նոր դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 77-ի: Վիճակագրությունը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որի փոխանցմամբ՝ այս պահին բուժհաստատություններում փաստացի բուժվում է 3257 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 49080 թեստ:

Անդրադառնալով մահվան դեպքերին՝ առողջապահության նախարարությունից մանրամասնում են, որ մահացած պացիենտները՝ 74-ամյա տղամարդը, 86 և 54- ամյա կանայք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Բացի այդ՝ նախորդ օրը արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 32 է:

Лента

Рекомендуем посмотреть