Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 22-ին Պաշտպանության բանակի (ՊԲ) զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել»,-մանրամասնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից՝ ադրբեջանական կողմին կոչ անելով ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից:
Հակառակ դեպքում, նշում են, առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: