«Խորը սորտավորման հնարավոր է գնանք». նախարարը՝ վարակակիրների թվի աճի դեպքում հնարավոր սցենարի մասին - RadioVan.fm

Онлайн

«Խորը սորտավորման հնարավոր է գնանք». նախարարը՝ վարակակիրների թվի աճի դեպքում հնարավոր սցենարի մասին

2020-05-22 14:34 , Общество, 415

 «Խորը սորտավորման հնարավոր է գնանք». նախարարը՝ վարակակիրների թվի աճի դեպքում հնարավոր սցենարի մասին

Եթե կորոնավիրուսով հիվանդների թիվը Հայաստանում շարունակի աճել, ապա կկիրառվի խորը սորտավորման սկզբունքը, այսինքն՝ ծանր ու անհույս հիվանդներին բուժօգնություն չի ցուցաբերվի: Այս մասին Հանրային խորհրդի՝ այսօր կազմակերպած հեռավար քննարկմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի՝ «Հնարավո՞ր է անհույս հիվանդներին բուժօգնություն չտրամադրենք» հարցին:

«Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ այն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք որ շանս ունեն փրկվելու և հակառակը։ Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերս դրան գնան, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք, նոր մահճակալներ ենք ծավալում և այլն։

Այն տարբերակով, որ եթե այսօրվանից նոր հիվանդ չունենանք՝ արդյո՞ք արդեն ունեցած հիվանդները մեզ կբերեն խորը սորտավորման՝ չեմ կարծում, որովհետև բոլոր հիվանդներն ամեն դեպքում ստանում են բուժօգնություն, նրանք պարզապես հիվանդանոցներում չեն պառկած, որպեսզի նրանց վիճակը չծանրանա և դա մեզ բավական լավ հաջողվում է։ Մենք ծանրերին, հիմնականում, ընդունում ենք ի սկզբանե, այսինք՝ մոտավորապես գիտենք իրականում՝ ով է ծանր դառնալու դրանք մեր տարեց, խրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիներն են, նաև՝ ուշացած դեպքերը։ Դժբախտաբար մենք հիմա էլ ունենում ենք ուշացած դեպքեր, որ օրինակ, քաղաքացին դիմում է այնպիսի վիճակում, որ թոքերի թթվածնի քանակն այնքան ցածր է, որ մենք մաքսիմում մի օր կարողանում ենք ինչ-որ բան անել ու չենք կարողանում փրկել»,-մանրամասնեց նախարարը՝ հստակեցնելով՝ խորը սորտավորման կարիքը կլինի վարակակիրների թվի աճի դեպքում:

Հանրային խորհրդի անդամների և առողջապահության նախարարի միջև հարց ու պատասխանի մանրամասները՝ տեսանյութում:

Նշենք՝ պաշտոնական տվյալների համաձայն վերջին 1 օրում Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն աճել է 322-ով՝ հասնելով 5928-ի, բուժվածներինը՝ 293-ով՝ դառնալով 2874, գրանցվել է մահվան ևս 4 դեպք՝ մահվան ելքերի ընդհանուր թիվը հասցնելով 74-ի:

Առողջապահության նախարարությունն այսօրվանից`մայիսի 22-ից, փոխում է կորոնավիրուսային հիվանդության՝ Covid-19-ի բուժման ռազմավարությունը: Ինչպես տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով ախտանշաններ չունեցող կամ շատ թեթև աշխտանշաններով քաղաքացիները մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում:

Лента

Рекомендуем посмотреть