«Արցախը Հայաստան է և վերջ». Արայիկ Հարությունյանը երդմամբ ստանձնել է նախագահի պաշտոնը - RadioVan.fm

Онлайн

«Արցախը Հայաստան է և վերջ». Արայիկ Հարությունյանը երդմամբ ստանձնել է նախագահի պաշտոնը

2020-05-21 22:13 , Политика, 1835

«Արցախը Հայաստան է և վերջ». Արայիկ Հարությունյանը երդմամբ ստանձնել է նախագահի պաշտոնը

Այսօր՝ մայիսի 21-ին, Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման նպատակով Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության (ԱՀ) Ազգային ժողովի հատուկ նիստը, որը վարել են Ազգայիժողովի (ԱԺ) նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ՝ Գագիկ Բաղունցը:

Հատուկ նիստին զինվորական քայլերգի հնչյունների ներքո դահլիճ են բերվել Արցախի Հանրապետության պետական դրոշը, Սահմանադրության մայր օրինակը և 17-րդ դարի Ավետարանը:

Այնուհետև, օրենքով սահմանված կարգով, Նախագահ Արայիկ Հարությունյանը երդում է տվել ժողովրդին, նշելով՝ «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Երդմնակալության արարողությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որին հաջորդել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնանքի խոսքը՝ ԱՀ նորընտիր նախագահին:

Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մատնանշել է 28 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության նվաճումներն ու ձեռքբերումները՝ խորհրդանշական համարելով հաղթական մայիս ամսին և հատկապես Շուշի քաղաքում նախագահի պաշտոնը ստանձնելու հնարավորությունը:

«Ես այլևս ոչ թե զուտ կուսակցության, այլ՝ առաջնահերթորեն պետության նախագահ եմ... Դա նշանակում է, որ ես ազատ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու նախագահն եմ, համայն հայության արժանապատվությունն ու հպարտությունը մարմնավորող Արցախի նախագահն եմ, մեր համազգային մեծ ու անհավանական երազանքների կյանքի կոչման գլխավոր երաշխավորներից մեկն եմ... Հետևաբար, ես պատրաստ ու պարտավոր եմ ստանձնել պատասխանատվություն բոլորի համար, պատասխանատվություն Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ պետության գլխին վերապահված իրավասությունների պատշաճ կատարման համար»,-ասել է Արցախի Հանրապետության նախագահը՝ նշելով,-ինքնապաշտպանական ջոկատների կազմում գրոհում էինք Շուշիիբաղձալի բարձունքը ես և բոլոր մարտիկները մի երազանք ունեինք՝ տեսնել Արցախը միացած մայր Հայաստանին, ինչպես ազատ օտար լծից, մահաբեր պատերազմից: Այդ երազանքի կերտման ընթացքը հեշտ չէր :

Մեզ հաջողվել է հասնել միացյալ և ազատ հայրենիք ունենալու երազանքին: Այժմ նորերազանքներունենալու և հասնելու ժամանակն է:

Երդվում եմ, որ Արցախի հանրապետության նախագահի պաշտոնում անելու եմ առավելագույնը իմ գործառույթների պատշաճ իրականացման և մի շարք այլհամազգային երազանքների կյանքի կոչմանը նպաստելու ուղղությամբ:

Սիրելի հայրենակիցներ, Արցախը Հայաստան է և վերջ...»:

Ամփոփելով ելույթընորընտիր նախագահը երդվել է մեծ նախնիներով, հերոս հայորդիների հիշատակով, գալիք սերունդներով՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում անել առավելագույնը իր գործառույթների պատշաճ կատարման ուղղությամբ՝ ուղենիշ վերցնելով Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, նշված սկզբունքները, հայոց համազգային իղձերը և իր խիղճը:

Նշենք՝ Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը, ԱՀերկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱՀ 6-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախիև Հայաստանի հնրապետությունների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հանրայինև գործարար շրջանակների գործիչներ:

Лента

Рекомендуем посмотреть