ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը շուտով կսկսի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրություն:
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի տեղեկացմամբ՝ ներքին փորձարկումները գրեթե ավարտվել են, երկրորդ փուլում փորձարկումը կիրականացվի հիվանդների նմուշների վրա, որից հետո կսկսվի արտադրական փուլը: Նրա խոսքով՝ օրական 2-3 հազար թեստ կարտադրվի: