Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ն:
Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ Պաշտպանության բանակի զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք էր ստացել մայիսի 19-ին, 20:32-ի սահմանում, Արցախի մարտական դիրքերից մեկում: