Արցախում զոհ ունենք․ սպանության հատկանիշով քրգործ է հարուցվել - RadioVan.fm

Онлайн

Արցախում զոհ ունենք․ սպանության հատկանիշով քրգործ է հարուցվել

2020-05-20 15:30 , Общество, 1478

Արցախում զոհ ունենք․ սպանության հատկանիշով քրգործ է հարուցվել

Արցախի Պաշտպանության (ՊԲ) բանակում զոհ ունենք․ երեկ՝ երոկոյան ժամը 20:32-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը:

Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ պարտադիր ժամկետային զինծառայողի՝ մարտական դիրքում գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть