Մայիսի 20-ին՝ վաղ առավոտյան 5.30-ին, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն վարչական շրջանի ստորաբաժանումը Երևանի Թումանյան փողոցում կսկսի թեղի տեսակի ծառերի բուժման (սրսկման) աշխատանքներ:
ՀԱՈԿ-ից հայտնում են, որ ծառերի բուժումը կիրականացվի ՀՈԱԿ-ի նորագույն, շարժական տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա բարձրացնել բուժման արդյունավետությունը, նվազեցնել դեղի կորուստը:
ՀՈԱԿ-ից բնակիչներին հորդորում են ավտոմեքենաներ չկայանել Թումանյան փողոցում, չխոչընդոտել աշխատանքը: