Ամբարվել է 2000 տոննա աղ. «Սանիթեք»-ը պատրաստ է եղանակային փոփոխություններին - RadioVan.fm

Онлайн

Ամբարվել է 2000 տոննա աղ. «Սանիթեք»-ը պատրաստ է եղանակային փոփոխություններին

2016-11-01 16:55 , Общество, 871

Ամբարվել է 2000 տոննա աղ. «Սանիթեք»-ը պատրաստ է եղանակային փոփոխություններին

«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է Երեւան քաղաքի բնակիչներին, որ եղանակային փոփոխությունները հաշվի առնելով՝ ընկերությունն անցել է ձմռան աշխատանքային գրաֆիկի և համապատասխան քայլեր է ձեռնարկել եղանակային նոր պայմաններում պատշաճ աշխատանք իրականացնելու համար:

«Այս պահին արդեն կազմ ու պատրաստ են ընկերության՝ ձյան մաքրման աշխատանքների համար նախատեսված 33-ից ավելի մեքենա-սարքավորումներ, որոնք անցել են բոլոր տեխնիկական ստուգումները, 400-ից ավելի աշխատակիցներ, ովքեր ձյան տեղումներին զուգահեռ անմիջապես կանցնեն շուրջօրյա ձնամաքրման աշխատանքների իրականացման, պահեստավորվել է ավելի քան 2000 տոննա աղ փողոցներն ու մայթերը մշակելու համար, իսկ ընկերության տեխնիկական աջակցության ավտոպարկը պատրաստ է սպասարկել մեքենա-սարքավորումներ 24 ժամ ձնամաքրման մեջ օգտագործվող մեքենաների որևէ անսարքության դեպքում անմիջապես դրանք վերանորոգելու և ընթացիկ ստուգումների համար»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Տեղեկացվում է նաեւ, որ ընկերությունը ձեռք է բերել բոլորովին նոր սարքավորումներ, որոնք հարմարեցված են բակերի և մայթերի ձնամաքրման աշխատանքների իրականացման համար:

«Սանիթեք» ընկերությունը խոստանում է ձմռան ընթացքում կատարված աշխատանքների մասին պարբերաբար զեկուցել Երևանի բնակիչներին՝ նրանց հորդորելով լինել ավելի համագործակցային և ցանկացած խնդիր կամ խափանում նկատելու դեպքում տեղեկացնել ընկերության թեժ գծի 80-90 հեռախոսահամարով, որն աշխատում է 24-ժամյա ռեժիմով կամ գրել ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջին:

Лента

Рекомендуем посмотреть