184 նոր դեպք, 94 ապաքինված, մահվան ևս 3 դեպք․ ՀՀ-ում կորոնավիրուսային վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

184 նոր դեպք, 94 ապաքինված, մահվան ևս 3 դեպք․ ՀՀ-ում կորոնավիրուսային վիճակագրությունն այսօր

2020-05-15 13:36 , Общество, 1254

184 նոր դեպք, 94 ապաքինված, մահվան ևս 3 դեպք․ ՀՀ-ում կորոնավիրուսային վիճակագրությունն այսօր

184 նոր դեպք վերջին 1 օրում․ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունն այսօրվա դրությամբ։

Այսպես՝ մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով: այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37476 թեստավորում: Այսպիսով` մեկ օրվա ընացքում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 184-ով, առողջացածներին՝ 94-ով, արձանագրվել է մահվան ևս երեք դեպք։

Անդրադառնալով մահվան դեպքերին՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները՝ 68-ամյա կին, 81-ամյա և 82 տղամարդիկ, ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է։

Лента

Рекомендуем посмотреть