ՀՀ առողջապահության նախարարությունում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի արձանագրումից հետո գերատեսչության ղեկավարը, որն ինքնամեկուսացվել էր, թեստավորվել է: Արդյունքը բացասական է: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ անձամբ հայտնում է Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ առաջիկայում շփումներն, այդուամենայնիվ, հասցնելու է 0-ի:
«Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ այսօր ասուլիսում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն ասել էր, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշ աշխատակիցներ, այդ թվում՝ նախարար Արսեն Թորոսյանը, ինքնամեկուսացել են, քանի որ նախարարությունում կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել։