«Վիճակս շատ ծանր էր, սկզբից միակողմանի թոքաբորբ էր, հետո շատ արագ զարգացավ». կորոնավիրուսը հաղթահարած կինը կոչ է անում ուշադիր լինել - RadioVan.fm

Онлайн

«Վիճակս շատ ծանր էր, սկզբից միակողմանի թոքաբորբ էր, հետո շատ արագ զարգացավ». կորոնավիրուսը հաղթահարած կինը կոչ է անում ուշադիր լինել

2020-05-13 21:07 , Общество, 1576

«Վիճակս շատ ծանր էր, սկզբից միակողմանի թոքաբորբ էր, հետո շատ արագ զարգացավ». կորոնավիրուսը հաղթահարած կինը կոչ է անում ուշադիր լինել

«COVID-19. հիվանդության հետ առերեսումից մինչև ապաքինում». այս խորագրի ներքո ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում կորոնավիրուսը հաղթահարած կնոջ մասին տեսանյութ է հրապարակել:

«Երբ բարձրացավ իմ ջերմությունը, ես շատ վախեցա, դիմեցի բժշկի, ինձ թեստավորեցին և հայտնաբերեցին COVID-19-ը: Շատ վախեցած էի, վիճակս շատ ծանր էր: Սկզբից միակողմանի թոքաբորբ էր, հետո շատ արագ զարգացավ հիվանդությունը և դարձավ երկկողմանի, գցեց բրոնխներ: Շնչահեղձ էի լինում, հետո ջերմությունս շատ բարձր էր, 39.5 մինչեւ 40 հասնում էր. հոգեբաններ եկան, հետս խոսեցին, որ լավ կլինի, կբուժվեմ»,-տեսանյութում իր պատմությունն է ներկայացնում Կարինե Կիրակոսյանը:

Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալներով հայաստանյան բուժկենտրոններում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ:

Лента

Рекомендуем посмотреть