«Յանդեքս Տաքսին» խիստ նախազգուշացում է ստացել Հայաստանում հակամրցակցային գործունեության համար։ Այս մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 28-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստում։
Վարորդների բողոքների եւ մամուլի հրապարակումների հիման վրա ՏՄՊՊՀ–ն շուկայի ուսումնասիրություն է կատարել։ Պարզվել է, որ ընկերությունը գործունեության մի քանի ամիսների ընթացքում աշխատել է վնասով, սակայն դրա հետ մեկտեղ գործընկեր տաքսիստներին 400–ական դրամ է վճարել յուրաքանչյուր պատվերի համար։ ՏՄՊՊՀ դիտարկմամբ, այն կարող էր հանգեցնել դաշտից որոշ տաքսի ծառայությունների դուրս մղվելուն։ Հանձնաժողովի նիստին մասնակցող «Յանդեքս» ընկերության ներկայացուցիչներն ընդունեցին ՏՄՊՊՀ պահանջը՝ պարտավորվելով կանոնակարգել իրենց գործունեությունը։
«Յանդեքս Տաքսիից» բացի ուսումնասիրվել է նաեւ «GG տաքսի», «Մոբի տաքսի», «Օ-S պատվեր», «Տաքսի օնլայն», «Վիվա Գոլդ» ընկերությունների գործունեությունը։