«ԱԱՏՄ և ՍԱՏՄ, անելիքներ ունեք` մի սպասեք պարետատան ցուցումներին». սպառողների պաշտպան - RadioVan.fm

Онлайн

«ԱԱՏՄ և ՍԱՏՄ, անելիքներ ունեք` մի սպասեք պարետատան ցուցումներին». սպառողների պաշտպան

2020-05-13 18:19 , Общество, 1230

«ԱԱՏՄ և ՍԱՏՄ,  անելիքներ ունեք` մի սպասեք պարետատան ցուցումներին». սպառողների պաշտպան

«Սրճարաններում խիստ հակասական պատկեր է: Կան սրճարաններ, որտեղ նախապես ջերմաչափում են, հետևում են, որ ախտահանես ձեռքերդ, վերցնում են կոնտակտային տվյալներ և նոր սկսում են սպասրկել: Եվ դրան զուգահեռ կան վայրեր, որտեղ ոչ միայն բոլորն «իրար գլխի են», այլ անգամ գործում են արգելված հատվածները»,-դիտարկումը «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանինն է, ում կարծիքովներքաղաքական խժդժոցները երկրորդ պլան են մղել սոցիալ-առողջապահական խնդիրները:

«Ներքաղաքական խժդժոցները երկրորդ պլան են մղել սոցիալ-առողջապահական խնդիրները: Դեռևս մայիսի 4-ին, երբ թուլացվում էին սահմանափակումները, պարզ էր, որ 10-14 օր հետո ունենանալու ենք պատկերի փոփոխություն` սոցիալական պատասխանատվությունը մեղմ ասած իդեալական չէ, իսկ վերահսկողական գործիքակազմի կիրառությունն ավելի վատ վիճակում է:

Եվ ահա` մեկ օրում 180 նոր դեպք և հավատացեք, որ սա որպես ռեկորդային թիվ երկար չի մնա: Պետք են իրապես մտածված քայլեր և դրանց նկատմամբ խստագույն վերահսկողություն:

«Կիսահղի» չեն լինում: Կամ պայքարում ենք վիրուսի դեմ կամ ոչ` պայքարի իմիտացիա չենք ստեղծում: Իհարկե սահմանափակումների որոշ տեսակների թուլացման այլընտրանքները շատ ավելի ռիսկային են սոցիալական տեսանկյունից, բայց վերահսկողական գործիքակազմի նման կիրառությունն էլ առավել ռիսկային է դարձնում առողջապահական խնդիրը: Պետք է հստակեցվեն չափորոշիչները` սահմանելով հստակ պարտավորություններ` այդ թվում հսկողական և իրականացնել խստագույն պետական վերահսկողություն պահանջների պահպանման ուղղությամբ:

Սուպերմարկետներին պետք է պարտավորեցնել, որ թույլ չտան առանց դիմակի և ձեռնոցի հաճախորդների մուտքը` պահանջը չկատարելու դեպքում 1օրով արգելել գործունեությունը, իսկ կրկնվելու դեպքում` 1շաբաթով:

Գործունեության արգելքը պետք է տարածել նաև սրճարանների վրա` հատկապես, երբ չի պահպանում սոցիալական հեռավորության կանոնը:

Պետք չէ սպասել, որ օրական դեպքերի թիվը հասնի 400-500-ի ու ստիպված մտածել «մեղավորներ» գտնելու մասին: Անհրաժեշտ է հսկողություն իրականացնել և կյանքի կոչել «թղթի վրայի» որոշման պահանջները:

Հ.Գ. Սրճարաններում խիստ հակասական պատկեր է: Կան սրճարաններ, որտեղ նախապես ջերմաչափում են, հետևում են, որ ախտահանես ձեռքերդ, վերցնում են կոնտակտային տվյալներ և նոր սկսում են սպասարկել: Դրան զուգահեռ կան վայրեր, որտեղ ոչ միայն բոլորն «իրար գլխի են», այլ անգամ գործում են արգելված հատվածները:

ԱԱՏՄ և ՍԱՏՄ` անելիքներ ունեք` մի սպասեք պարետատան ցուցումներին` դուք նախաձեռնեք»,-ֆեյսբուքյան էջում գրել է սպառողների իրավունքների պաշտպանը:

Лента

Рекомендуем посмотреть