«Արցախի Վարանդայի դպրոցում արևոտ եղանակներին զուգահեռ ընտրում են նաև ուսուցման այս տարբերակը՝ կատակով այն անվանելով դաշտային դասարան»,- գրել է «Ամարաս» թերթը՝ ֆեյսբուքյան էջում հրապարակելով դասարանների լուսանկարները։
Նշենք՝ Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 14 է։ Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ նրանցից 8-ն ապաքինվել են, 25 հոգի մեկուսացված է։ Ընդհանուր թեստավորվել է 434 մարդ:
Հավելենք, որ հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման՝ նախագահ Բակո Սահակյանի՝ մայիսի 11-ին ստորագրած հրամանագրով՝Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը մայիսի 12-ից, ժամը 22:00-ից երկարաձգվել է 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով: