Մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, Պաշտպանության բանակի (ՊԲ) արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը:
Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-ասված է տարածած հաղորդագրությունում: