2016 թվականի հոկտեմբերի 14-ին վթարված Մոսկվա-Երեւան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի ուղեւորները ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կստանան դրամական օգնություն՝ ընդհանուր 10 մլն դրամի չափով:
Վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1,5 մլն դրամ, հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազար դրամ, հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղեւորին` 100 հազ. դրամ:
Հիշեցնենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել են 27 ուղևոր, որոնցից 5-ը մահացել են(2-ը ՀՀ քաղաքացի): Ավտոբուսում եղել է 52 ուղեւոր: