«Մենք ունենք երկրում քաղաքական հեղինակությունների ճգնաժամ»,-այդ մասին ֆեյսբուքյան ուղիղի եթերում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով այսօր Ազգային ժողովում վարչապետի և կառավարության անդամների ներկայությամբ պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
«Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ խորհրդարանում, որտեղ նստած է վարչապետը և վարչապետի ուժից ինչ որ մեկը ֆիզիկական սպառնալիքներէ ուղղում մեկ այլ պատգամավորի, հետո հարվածում: Հետո վարչապետի ուժին պատկանող խմբակցությունից մեկը գալիս է պատգամավորին մեջքից է հարվածում»,-նկատեց Խաժակյանը՝ եզրակացնելով, որ այդպատգամավորները չենհարգում վարչապետին և խորհրդարանի խոսնակին:
«Մենք երկրում ունենք և՛ սոցիալական ճգնաժամ, և՛ քաղաքական ճգնաժամ, բայց ես կարծում եմ, որ այդ ճգնաժամերի մեծ մասը ածանցյալ է երկրում տիրող բարոյահոգեբանական և հեղինակության ճգնաժամին։ Մենք ունենք մի ազգային ժողովի նախագահ, ում ներկայությամբ այսպիսի բան կարող է տեղի ունենալ։ Բայց դեռ ոչինչ, դեպք է, կարող է՝ պատահի։ Դա կարող է մնալ անհետևանք, կրկնվել, և նա այդտեղ ոչինչ չի կարող անել։ Սա վարչապետին էլ է վերաբերվում։ Նա նույնիսկ այն մարդը չի, որ այդ պատգամավորներին կարգի կհրավիրի, կասի՝ դուք ո՞նց եք ձեզ պահում, կասի՝ Սասուն Միքայելյան, էս դու թազա Շմայս ե՞ս դարձել գլխներիս»,– ասաց Խաժակյանը՝ նշելով, որ տեսել է՝ ոնց են Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորը անվանարկում շատ վատ ձևով, իսկ նա զսպել է և իրեն և իր թիմակիցներին:
Մանրամասները՝ տեսանյութում: