Արցախում կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք է հաստատվել. 10 հիվանդից 6-ն առողջացել են - RadioVan.fm

Онлайн

Արցախում կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք է հաստատվել. 10 հիվանդից 6-ն առողջացել են

2020-05-07 18:52 , Общество, 1392

Արցախում կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք է հաստատվել.  10 հիվանդից 6-ն առողջացել են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական:

Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:

«Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ»,-մանրամասնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Այսպիսով՝ առայսօր Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդության 10 հաստատված դեպք կա, հիվանդներից 6-ն արդեն ապաքինվել են:

Հավելենք, որ Արցախում ավարտին են մոտենում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական միջոցներով իրականացվող 800 քմ ընդհանուր մակերեսով ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) լաբորատորիայի շինարարական և կահավորման աշխատանքները: Նորաբաց լաբորատորիայում, ինչպես հայտնել էինք ավելի վաղ, հնարավոր կլինի կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների, այդ թվում՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ:

Лента

Рекомендуем посмотреть