Դդմաշենում գրանցվել է կորոնավիրուսի բռնկման նոր օջախ. ելումուտի հատուկ ռեժիմ է սահմանվել - RadioVan.fm

Онлайн

Դդմաշենում գրանցվել է կորոնավիրուսի բռնկման նոր օջախ. ելումուտի հատուկ ռեժիմ է սահմանվել

2020-05-06 15:59 , Общество, 1350

Դդմաշենում գրանցվել է կորոնավիրուսի բռնկման նոր օջախ. ելումուտի հատուկ ռեժիմ է սահմանվել

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ, պարետի որոշմամբ՝ համայնքում ելումուտի 10-օրյա սահմանափակում կմտցվի: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ

Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ՝

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 6 մայիսի, 2020 N 66 որոշման համաձայն`

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, և կիրառվելու են սահմանափակումներ։

Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ։

Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսիի 6-ի՝ ժամը 18։00–ից մինչև 2020 թվականի մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։

Այսօրվա դրությամբ մարզում հաստատվել է 32 նոր դեպք, ընդհանուր ունենք հաստատված 149 դեպք, որից 39 դեպք Դդմաշեն համայնքում։ Հաստատված դեպքեր ունենք նաև մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան և Գեղամավան համայնքներում։

Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետևանքով, այլ մարզից ժամանած ազգականների շփման արդյունքում։

Մեծամասամբ նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը` մեկուսացված։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ։

Ձեր և բոլորի անվտանգությունից ելնելով կոչ եմ անում՝

• մնացե'ք տանը,

• սահմանափակե'ք շփումները,

• հետևե'ք անձնական հիգիենային,

• հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

• հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,

• շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,

• գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

• պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,

• խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին»,-ասված է մարզպետի գրառման մեջ:

Лента

Рекомендуем посмотреть